haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 01/07/1937

Կենսագրությունը

ՋԱՆԻԲԵԿՅԱՆ Կարեն Գուրգենի (ծ. 1.7.1937, Երևան), դերասան: ՀՀ վաստակավոր արտիստ (2004): Գուրգեն Ջ. Ջանիբեկյանի որդին: Ավարտել է ԵԳԹԻ (1964): 1953-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան (ընդհատումով), 1991-ից՝ նաև Համազգային թատրոնների դերասան:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ջանիբեկյանի լավագույն դերերից են՝ Գրիգոր («Հացավան», ըստ Ն. Զարյանի), Վինտեր (Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»), Մոլիեր («Մոլիերի կյանքը», ըստ Բուլգակովի), Քեբոտ (Նիլի «Սերը ծփիների տակ»), Ջոուն (Վ. Սարոյանի «Մի գավաթ բարություն»), Ֆաբիո (Դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը») և այլն: Խաղացել է հեռուստաթատրոնում (Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ», «Մատյան եղելության», ըստ Ս.Խանզադյանի, «Չեզոք գոտի», ըստ Հ. Մաթևոսյանի և այլն): Նկարահանվել է կինոյում («Քաոս», 1973, «Աշնան արև», 1977, «Որտեղ էի՞ր, մարդ Աստծո», 1992, բոլորը՝ Հայֆիլմ):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Կարեն Ջանիբեկյան

"Հրեշը լուսնի վրա" Կարեն Ջանիբեկ...

«Սարերում կյանք կա»-ն բեմում է վ...

Մշակութային Շրջանակ...

Օգտագործող Գաղտնաբառ