haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ԼԵՈՆԻԴ ԳԵՎՈՐԳԻ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 15/05/1935 - Մահացել է՝ 25/07/1972

Կենսագրությունը

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ (Ենգիբարով) Լեոնիդ Գևորգի (15.3.1935, Մոսկվա – 25.7.1972, Մոսկվա), կրկեսի, էստրադայի, կինոյի արտիստ, ծաղրածու, մնջկատակ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971): Ավարտել է Մոսկվայի կրկեսային արվեստի արվեստանոցը (1959): 1959-ից՝ Հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ենգիբարյանը 1971-ին ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն, մնջախաղում սկզբնավորել ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Լինելով իմպրովիզացիայի մեծ վարպետ՝ հարստացրել է կրկեսային ծաղրածուի ավանդական կերպարը, պատկերել ողբերգական և կատակերգական տեսարաններ, մարդկային բազմազան կերպարներ, իրադրություններ, համարներում օգտագործել բարդ հնարքներ: Խոհափիլիսոփայական երանգավորումներ ունեն «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Հովանոց», «Ջութակ» և այլ մանրապատումներ: Նկարահանվել է կինոյում [«Ճանապարհ դեպի կրկես» (1963), «2-Լեոնիդ-2» (1970), երկուսն էլ՝ Հայֆիլմ և այլն]: Հեղինակ է «Առաջին ռաունդ» (1971), «Վերջին ռաունդ» (1984, երկուսն էլ՝ ռուսերեն) գրքերի: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում (Ծաղրածուների եվրոպական մրցույթի 1-ին մրցանակ, 1964, Պրահա): Երևանում Ենգիբարյանի անունով է կոչվում Երևանի մանկական կրկեսային ստուդիան (1972, հիմնադիր և ղեկավար՝ Ս. Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է Ենգիբարյանի արձանը (1995, քանդ.՝ Լ. Թոքմաջյան):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Լեոնիդ Ենգիբարյանի մասին.
«...Ենգիբարովն առանց որևէ բառ արտասանելու հանդիսատեսի հետ խոսում է սիրո ու ատելության, մարդու նկատմամբ հարգանքի, ծաղրածուի հուզառատ սրտի, մենության և ունայնության մասին: Եվ այս բոլորը նա անում է մաքուր, նուրբ, անսովոր»: /Յուրի Նիկուլին/

Տեսանյութերը

Լեոնիդ Ենգիբարյան...

Լեոնիդ Ենգիբարյան. «Վերջին ռաուն...

Հայը - Լեոնիդ Ենգիբարյան...

Մեր մեծերը - Լեոնիդ Ենգիբարյան (...

Օգտագործող Գաղտնաբառ