haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԱՆ (ՉԱՔՄԱՔՉՅԱՆ)

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 08/03/1911 - Մահացել է՝ 21/06/2000

Կենսագրությունը

ՀՈՎՀԱՆՆԵՍ Ալան [Չաքմաքչյան Ալան Հարությունի (8.3.1911, Առմերվիլլ, Մասսաչուսեթսի նահանգ, ԱՄՆ) – 21.6.2002, Սիեթլ, Վաշինգտոնի նահանգ, ԱՄՆ], կոմպոզիտոր: Սովորել է Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հովհաննեսը գրել է օպերաներ, սիմֆոնիաներ, կոնցերտներ, կամերային, դաշնամուրային, վոկալ, վոկալ-սիմֆոնիկ երկեր, հոգևոր երգեր և այլն: Արևելյան ոճի սիմֆոնիկ և կամերային երկերից են՝ «Արջունա» սիմֆոնիան (դ 8, 1947), «Մադրասյան սոնատ» (1961), «Ֆանտազիա՝ ըստ ճապոնական փայտագրությունների» (1963) և այլն:

Հովհաննեսը հայկական ոճի բազմաթիվ երկերում յուրովի է կիրառել և մեկնաբանել հայկական աշուղական և հոգևոր երաժշտության ավանդույթները («Սուրբ Վարդան» սիմֆոնիա, 1964, «Անահիտ» ֆանտազիա, 1946, «Վանա լճի սոնատ», «Վարագ», «Արթիկ», «Թա-լին» կոնցերտներ ևն): Գրել է նաև «Հիսուսի ճանապարհը» օրատորիան (1974), «Պերիկլես» օպերան (1975): Հովհաննեսն իր երկերով հարստացրել է արևմտյան արդի երաժշտությունը արևելյան, նաև հայկական երաժշտությամբ: 1965-ին Երևանում հանդես է եկել իր երկերի կատարումով: Ամերիկյան ակադիական և գրականության ու արվեստի ինստիտուտի (1977-ից), ՀԿՄ պատվավոր անդամ (1992-ից):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ալան Հովհաննես, «Անահիտ», մաս 1/...

Ալան Հովհաննես, «Անահիտ», մաս 2/...

Հովհաննես Ալան

Օգտագործող Գաղտնաբառ