haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՀԱՄՈ ԻՎԱՆԻ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

Բեմադրիչ (Ռեժիսոր) , Դերասան

Ծնվել է՝ 19/05/1892 - Մահացել է՝ 27/04/1965

Կենսագրությունը

ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ (Բեկ-Նազարով) Համո (Համբարձում) Իվանի [19(31).5.1892, Երևան – 27.4.1965, Մոսկվա], կինոռեժիսոր, կինոդերասան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935): Գ.Ի. Բեկնազարյանի եղբայրը: Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրը: Ակտիվորեն մասնակցել է նաև Վրաստանի, Ադրբեջանի կինեմատոգրաֆիայի ստեղծմանն ու զարգացմանը: Ավարտել է Մոսկվայի Առևտրային ինստիտուտը (1928): 1915–19-ին նկարահանվել է ռուսական կինոյում: 1921-ից՝ Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ պետկինոարդի ստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Նկարահանել է «Անարգանքի սյան մոտ□ (1923), «Նաթաելլա□ (1925) և այլ ֆիլմեր: 1925-ից աշխատել է Երևանում: Բեկնազարյանի «Նամուս□ (1925) ֆիլմով հիմք է դրվել ազգային գեղարվեստական կինեմատոգրաֆիային և հայկական կինոյի ռեալիստական ուղղությանը: Հայկական համր կինոյի լավագույն նմուշներից են Բեկնազարյանի «Շոր և Շորշոր□ (1926), «Խասփուշ□ (1927) և այլ ֆիլմեր: Վոստոկ-կինո ստուդիայում (հիմնադիրներից՝ Բեկնազարյան) նկարահանել է «Իգդենբու□ (1930, նանայական), «Շքանշանով մարդը□ (1931, չեչեն.) և այլ ֆիլմեր: Հայկական ազգային կինոյի նվաճումներից է Բեկնազարյանի «Պեպո□ (1935) հայկական առաջին հնչուն կինոնկարը: Ֆիլմերից են նաև՝ «Զանգեզուր□ (1938, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1941), «Դավիթ Բեկ□ (1944) և այլն: Բեկնազարյանը նկարահանել է նաև՝ «Սաբուհի□ (1941, Բաքվի կինոստուդիա), «Նասրեդդինը Խոջենթում□ (1959, Տաջիկ. ստուդիա, Է. Քարամյանի հետ) և այլն: Կինոնկարների էպիկական թափով, ազգային ինքնատիպությամբ Բեկնազարյանը բացառիկ տեղ ունի հայ կինոյի պատմության մեջ: 1966-ին Հայֆիլմը կոչվել է Բեկնազարյանի անունով:

Երկ. Հուշեր դերասանի և կինոռեժիսորի, Ե., 1968:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Կինոսրահ. Համո Բեկնազարյան...

ՄԵՆՔ - Համո Բեկ-Նազարյան...

Օգտագործող Գաղտնաբառ