haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ԶԱՌԱ ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱ (ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ)

Երգիչ

Ծնվել է՝ 1918 - Մահացել է՝ 2007

Կենսագրությունը

ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱ Զարա Աղասու (Դոլուխանյան Զարուհի, օրիորդական ազգանունը՝ Մակարյան, ծ. 15.3. 1918, Մոսկվա), երգչուհի (մեցցո-սոպրանո): ՀԽՍՀ (1955), ՌԽՍՖՀ (1956), ԽՍՀՄ (1991) ժողովրդական արտիստ: Ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը (1957):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1941-ից Դոլուխանովան՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնում հանդես է եկել Գայանեի (Սպենդիարյանի  «Ալմաստ»), Օլգայի, Պոլինայի (Չայկովսկու  «Եվգենի Օնեգին»,  «Պիկովայա դամա»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի  «Թագավորի հարսնացուն»), Զիբելի (Գունոյի  «Ֆաուստ») և այլ դերերգերով: 1944-ից՝ Համամիութենական հեռուստառադիոյի, 1959-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի: Դոլուխանովայի ձայնն օժտված է հազվադեպ գեղեցիկ տեմբրով և մեծ ձայնասահմանով (21/2 օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը: Դոլուխանովան կատարում է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինա, Ռոսսինիի  «Սևիլյան սափրիչ» օպերայից, նաև  «Նեապոլյան Տարանտելլա», Մոցարտի  «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող երկեր (Տոսկա, Պուչչինիի  «Տոսկա», Դալիլա, Սեն-Սանսի  «Սամսոն և Դալիլա», նաև Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները): Դոլուխանովայի երգացանկում մեծ տեղ ունեն հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Ա. Սպենդիարյան, Ռ. Մելիքյան, Ա. Խաչատրյան, Ա. Հարությունյան, Վ. Կոտոյան, Մ. Թարիվերդիև) ստեղծագործությունները և հայկական ժողովրդական երգեր: Համերգներով հանդես է եկել արտասահմանում:

ԽՍՀՄ Պետական (1951), Լենինյան (1966) մրցանակներ, Երգիչների միջազգային մրցույթի դափնեկիր (1-ին մրցանակ, 1949, Բուդապեշտ):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԶԱՐՈՒՀԻ ԴՈ...

Զառա Դոլուխանովա

Զարուհի Դոլուխանովա ...

Զարուհի Դոլուխանյան ...

Օգտագործող Գաղտնաբառ