haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ

Դերասան , Բեմադրիչ (Ռեժիսոր)

Ծնվել է՝ 27/05/1927 - Մահացել է՝ 30/08/1997

Կենսագրությունը

ԴՈՎԼԱԹՅԱՆ Ֆրունզե Վաղինակի [26.5.1927, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) – 30.8.1997, Երևան], կինոռեժիսոր: ՀՀ (1969), ԽՍՀՄ (1983) ժողովրդական արտիստ, Լեհաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1979): Վ.Վ. Դովլաթյանի եղբայրը: Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1960):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1986–97-ին Դովլաթյանն եղել է Հայֆիլմի գեղարվեստական ղեկավար: 1981–97-ին դասավանդել է ՀՊՄԻ-ում (պրոֆեսոր՝ 1992-ից): 1944-ից նկարահանվել է կինոյում՝ «Դավիթ Բեկ» (1944), «Սարոյան եղբայրներ» (1968, նաև՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ Պետական մրցանակ՝ 1970) և այլն: Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965, ՀՀ Պետական մրցանակ՝ 1967) կինոնկարով նշանավորվել է հայ կինոյի նոր փուլը: Ֆիլմերից են նաև՝ «Երևանյան օրերի խրոնիկա» (1973), «Երկունք» (1977), «Մենավոր ընկուզենի» (1986, ըստ Վ. Պետրոսյանի), «Կարոտ» (1989) և այլն, որոնցում շաղկապված են հասարակական, բարոյաէթիկական խնդիրների և հերոսների հոգեբանության բացահայտումը: Նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ («Մխիթարյանները», 1982 և այլն): 1966–69-ին՝ ՀԿՄ առաջին քարտուղար, 1969–86-ին՝ քարտուղար, 1994–97-ին՝ Թեքեյան մշակութային միության նախագահ: ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989–91): ԽՍՀՄ Պետական մրցանակ (1950):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՖՐՈՒՆԶԵ ԴՈ...

ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ

Օգտագործող Գաղտնաբառ