haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ

Խմբավար (Դիրիժոր)

Ծնվել է՝ 19/05/1922 - Մահացել է՝ 06/01/2011

Կենսագրությունը

ԴՈՒՐՅԱՆ Օհան (Խաչատուրյան Օհանես) Խաչատուրի (ծ. 8.9.1922, Երուսաղեմ), դիրիժոր, կոմպոզիտոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1967): Ավարտել է Երուսաղեմի կոնսերվատորիան (1945), կատարելագործվել Փարիզում, Վիեննայում: 1957–74-ին, 1991–2002-ին ապրել և գործել է Երևանում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1957–60-ին Դուրյանն եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1960–65-ին, 1972–74-ին՝ գլխավոր դիրիժոր, 1967–74-ին, 1991– 1994-ին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար, 1971– 1972-ին, 1999–2002-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, 1962–69-ին (պարբերաբար)՝ Լայպցիգի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և «Գևանդհաուզ» սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1987–90-ին՝ Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր: 2002-ից բնակվում է Մոսկվայում: Ղեկավարել է աշխարհի ավելի քան 100, այդ թվում՝ Վիեննայի օպերայի և Բեռլինի ֆիլհարմոնիայի «Ֆոն Կարայան» նվագախմբերը: Դուրյանը հայ կոմպոզիտորների մի շարք սիմֆոնիկ գործերի առաջին մեկնաբանն է:  Նրա դիրիժորական անհատականությանը բնորոշ են վառ տեմպերամենտը, կատարման հուզականությունը, խտությունը, ստեղծագործական մտքի և մեկնաբանման ինքնատիպությունը: Գրել է «Ձոն Հայրենիքիս» (խոսք՝ Ա. Իսահակյանի, 1945), 4 պաստորալ՝ կամերային նվագախմբի համար (1952–53), օրատորիա՝ Կոմիտասի երկերի թեմաներով (1955), □Կոմիտասական□ 2 սիմֆոնիկ սյուիտ (1962, 1971) և այլն: ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1996), Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1997), Ֆրանսիայի Գրականության և արվեստի ասպետ (1998):շ

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Տոհմածառ - Օհան Դուրյան...

Օհան Դուրյան

Օհան Դուրյան

Օհան Դուրյան

Օգտագործող Գաղտնաբառ