haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 02/04/1896 - Մահացել է՝ 22/05/1960

Կենսագրությունը

ԹԵՀԼԵՐՅԱՆ Սողոմոն Խաչատուրի [2.4.1896, գ. Ներքին Բագառիճ (Էրզրումի նահանգ) – 23.5.1960, Սան Ֆրանցիսկո], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու:

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ավարտել է Երզնկայի Կեդրոն. վարժարանը (1912), սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1918–19): 1913-ին մեկնել է Եվրոպա, սակայն Առաջին աշխարհամարտը (1914–18) սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան, կռվել Անդրանիկի գնդում: 1918-ին մարտում վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս: 1919-ին մեկնել է Հյուսիսային Կովկաս, ապա՝ Կ. Պոլիս: Զինվորագրվել է Մեծ եղեռնի գլխավոր հանցագործներին ահաբեկող «Նեմեսիս» գործողության իրականացմանը: Թալեաթ փաշայի հետքերով եղել է մի շարք երկրներում, Բեռլինում հայտնաբերել և սպանել նրան (1921-ի մարտի 15-ին): Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է Թեհլերյանին:

Երկ. Վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), Կահիրե, 1956:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Սողոմոն Թեհլերյան...

Սողոմոն Թէհլիրեան, Արամ Երկանյան...

Սողոմոն Թեհլերյան ՀԱՂԹԱՆԱԿԻ ՍԿԻԶ...

Օգտագործող Գաղտնաբառ