haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՊԱՎԵԼ ԼԻՍԻՑՅԱՆ

Երգիչ

Ծնվել է՝ 1911 - Մահացել է՝ 2004

Կենսագրությունը

ԼԻՍԻՑՅԱՆ Պավել (Պողոս) Գերասիմի [24. 10(6.11).1911, Վլադիկավկազ (Հյուսիսային Օսիա-Ալանիա) – 6.7.2004, Մոսկվա], երգիչ (բարիտոն): ՀՀ (1945), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ: Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայում (1930–32): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1960):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1935–37-ին Լիսիցյանը եղել է Լենինգրադի Փոքր օպերային, 1937–40-ին և 1941–43-ին՝ Երևանի օպերայի և բալետի, 1940-ին, 1944–66-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնների մեներգիչ: 1967–73-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1970-ից): Լիսիցյանի լայնածավալ ճկուն ու գեղեցիկ ձայնը աչքի է ընկել հազվագյուտ թավշե տեմբրով: Լավագույն դերերգերից են՝ Թաթուլ (Ա. Սպենդիարյանի «Ալմաստ»), Արշակ Բ (Տ. Չուխաջյանի «Արշակ Բ»), Սկարպիա (Պուչչինիի «Տոսկա»), Օնեգին, Մազեպա, Ելեցկի և Տոմսկի, Ռոբերտ (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա», «Պիկովայա դամա», «Իոլանտա»), Ժերմոն, Ամոնասրո (Վերդիի «Տրավիատա», «Աիդա»), Էսկամիլիո (Բիզեի «Կարմեն») և այլն: Կամերային երկացանկում են Չայկովսկու, Ռախմանինովի ռոմանսները, հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործություններից: Լիսիցյանի դուստրերը՝ Կարինե Լիսիցյան (ծ. 1938, մեցցո-սոպրանո), Ռուզաննա Լիսիցյան (ծ. 1945, սոպրանո, միջազգային մրցույթի մրցանակ՝ 1974, Նիդեռլանդներ) և որդին՝ Ռուբեն Լիսիցյան (ծ. 1945, դրամատիկական տենոր, Շումանի անվան վոկալիստների մրցույթի մրցանակ՝ 1969, Գերմանիա), Մոսկվայի ֆիլհարմոնիայի մերներգիչներ են:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Պավել Լիսիցյան

Պավել Լիսիցյան

Վարդ Սիրեցի

Պավել Լիսիցյան

Օգտագործող Գաղտնաբառ