haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ԼՈՒՍԻՆ (ԱՐՄԱՂԱՆՅԱՆ) ԱՄԱՐԱ (ԹԱԳՈՒՀԻ)

Երգիչ

Ծնվել է՝ 1927

Կենսագրությունը

ԱՄԱՐԱ (Արմաղանյան) Լուսին Գևորգի (ծ. 1.3.1927, Հարթֆորդ, Քոննեկտիքութի նահանգ, ԱՄՆ), երգչուհի (սոպրանո): Սովորել է Արևմուտքի երաժշտական ակադեմիայում (1947), Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում (1949–50), ձայնամարզության դասեր առել Այզներ Էմիսից (1944–57):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1950-ից Ամարա Լուսինն եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի երգչուհի: Դերերգերից են՝ Դոննա Էլվիրա, Պամինա (Մոցարտի «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ»), Աիդա, Լեոնորա, Դեզդեմոնա (Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», «Օթելլո»), Միմի, Տոսկա, Չիո-Չիո սան (Պուչչինիի «Բոհեմա», «Տոսկա», «Չիո-Չիո սան»): Երկացանկում են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի, Մոցարտի Ռեքվիեմի սոպրանոյի երգամասերը: 1965-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում հանդես է եկել Աիդայի դերերգով և մենահամերգով: Երգիչների համաամերիկյան մրցույթի 1-ին մրցանակ (1948, Լոս Անջելես):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Լուսին Ամարա

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԼՈՒՍԻՆ ԱՄԱ...

Օգտագործող Գաղտնաբառ