haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑ (ԽԱՐՄԱՆԴԱՅԱՆ)

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 1910 - Մահացել է՝ 1967

Կենսագրությունը

ԿԱԼԵՆՑ, Գալենց (Խարմանդարյան) Հարություն Տիրատուրի [10.4.1910, Կյուրին (Թուրքիայում) – 7.5.1967, Երևան], նկարիչ: Ա.Ս. Կալենցի ամուսինը: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1931-ին Բեյրութում Կալենցն աշխատել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կ. Միշլեի արվեստանոցում, նրա հետ համատեղ կազմակերպել ցուցահանդեսներ Լիբանանում և Սիրիայում: 1939-ին բացել է իր արվեստանոցը, մասնակցել Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին: 1942-ից դասավանդել է Բեյրութի ամերիկյան համալսարանում: 1946-ին հայրենադարձել է: 1940–50-ական թթ. ստեղծած դիմանկարներին, նատյուրմորտներին, բնանկարներին բնորոշ են թափանցիկ, նուրբ երանգները, վեհությունը, իրականությունը բացարձակապես գույնով ընկալելու վարպետությունը [«Աշունը Զանգվի ձորում» (1957), «Աշունը Հրազդանի ափին» (1960), Վ. Խմարայի, Ք. Հովհաննիսյանի (երկուսն էլ՝ 1961), Ռ. Զարյանի (1964) դիմանկարները և այլն], որոնք դարձել են հայ գեղանկարչության «նոր ալիքը» պայմանավորող նախադրյալներից: ՀԽՍՀ Պետական մրցանակ (1967):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Հարություն Կալենց...

Հարություն Կալենց ...

Հարություն Կալենցի ցուցահանդեսը ...

ՆԿԱՐԻՉԸ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Կալենց...

Օգտագործող Գաղտնաբառ