haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 13/12/1883 - Մահացել է՝ 24/04/1959

Կենսագրությունը

ԿՈՋՈՅԱՆ Հակոբ Կարապետի [1(13).12.1883, Ախալցխա – 24.4.1959, Երևան], նկարիչ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1935): 1889-ին ընտանիքով տեղափոխվել է Վլադիկավկազ: Սովորել է փորագրիչ Պրուսովի արվեստանոցում (1903, Մոսկվա), Ա. Աժբեի մասնավոր ստուդիայում (1903–05, Մյունխեն) և Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում (1905–07): 1945–54-ին դասավանդել է ԵԳԻ-ում (պրոֆեսոր՝ 1947-ից): 1907–09-ին ապրել է Փարիզում, 1912–14-ին Մոսկվայում, 1922-ից՝ Երևանում:

Կոջոյանը հայ արդի գրաֆիկայի հիմնադիրն է. գործերին բնորոշ են վառ, ինքնատիպ ոճը և հարազատությունը ազգային մշակույթի ավանդույթներին («Հայկական մունետիկ», 1921, «Ախալցխայի կանայք», 1922, «Սասունցի Դավիթ», 1922 և այլն):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՀԱԿՈԲ ԿՈՋՈ...

Հակոբ Կոջոյան (1883-1959թթ.)...

Օգտագործող Գաղտնաբառ