haymard

Չորեքշաբթի, 17 Ապրիլի
www.HayMard.am

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 23/09/1920 - Մահացել է՝ 28/03/2012

Կենսագրությունը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ալեքսանդր Գրիգորի (ծ. 23.9.1920, Երևան), կոմպոզիտոր: ՀՀ (1962), ԽՍՀՄ (1970) ժողովրդական արտիստ: Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական և դաշնամուրային բաժինները (1941), 1946–48-ին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում: 1954–91-ին՝ Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար: 1962-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1977-ից՝ պրոֆեսոր):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1962-ից Հարությունյանը դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1977-ից՝ պրոֆեսոր): Գրել է «Սայաթ-Նովա» օպերան (1968, բեմ.՝ 1969, Երևան, 1973, Բաքու, ՀՀ Պետական մրցանակ՝ 1973),  «Հայրենիք» կանտատը (խոսք՝ Ա. Գրաշու և Սարմենի, 1948, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1949), «Տոնական նախերգանք» (1949), «Շեփորի կոնցերտ» (1950), «Հայկական ռապսոդիա»՝ 2 դաշնամուրի համար (համահեղինակ՝ Ա. Բաբաջանյան, 1950), Սիմֆոնիա (1957), «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմ (1961), Սիմֆոնիետ (1966), «Հայրենիքիս հետ» երգ-կանտատը (Հ. Թումանյանի տեքստերով, 1969), «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարքը (Հ. Շիրազի տեքստերով, 1969), դաշնամուրային մանրանվագներ, «Թեմա և վարիացիաներ շեփորի և  նվագախմբի համար» (1974), թավջութակի և նվագախմբի պոեմ (1974), գործիքային սոնատներ, ջութակի և կամերային նվագախմբի կոնցերտ (1989), շեփորի և նվագախմբի ռապսոդիա (1990), տրոմբոնի և նվագախմբի կոնցերտ (1991), տուբայի և նվագախմբի կոնցերտ, տրիոսյուիտներ (1992, 1998), կինոերաժշտություն:

Ա. Ալեքսանդրովի անվան ոսկե մեդալ (Մոսկվա, 1977), «Օրփեոսի» դիպլոմ (ԱՄՆ, 1983):

Երկ. Հուշեր (կազմ. և խմբ.՝ Ա. Բուդաղյան), Ե., 2000:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ալեքսանդր Հարությունյան 92...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱԼԵՔՍԱՆԴՐ ...

Գթա Տէր. Ալեքսանդր Հարությունյան...

Օգտագործող Գաղտնաբառ