haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 14/01/1930 - Մահացել է՝ 27/12/1998

Կենսագրությունը

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Էդգար Սերգեյի (14.1.1930, Երևան – 28.12.1998, Երևան), կոմպոզիտոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962): ՀՀ (1972), ԽՍՀՄ (1986) ժողովրդական արտիստ: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1953): Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1957, ղեկավար՝ Ա. Խաչատրյան): 1962–68-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970–74-ին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1979–84-ին՝ ՀՀ հեռուստառադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986–91-ին՝ Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հովհաննիսյանի ստեղծագործության մեջ ժողովուրդը, պատմությունն ու արդի կյանքը ներկայացված են վիպականությամբ, հերոսականությամբ, սուր դրամատիզմով, նուրբ քնարականությամբ: Կարևոր տեղ ունեն բալետները [«Մարմար», 1957, «Երկնագույն նոկտյուռն», 1964, «Հավերժական կուռք», 1966, «Անտունի», 1969, ըստ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի և Ա. Խաչատրյանի երաժշտության՝ «Դիմակահանդես» բալետ. կոմպոզիցիան, 1982]: Երաժշտաբեմական արդի արվեստի միտումներին համահունչ են «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ Պուշկինի) օպերան (1987): Գրել է 3 սիմֆոնիա (1957, 1983, 1984), «Գողգոթա»  սիմֆոնիկ պոեմը (1993), Դաշնամուրային կվինտետ (1955), կվարտետներ (1950, 1958, 1964, 1981), սոնատներ, Կոնցերտ-բարոկկո (1984), «Գրիգոր Նարեկացի» օրատորիան (1995), ըստ ժողովրդական երգերի (40), Վ. Տերյանի տեքստերով (20) խմբերգեր, «Էրեբունի-Երևան», «Սարդարապատ», «Արփա-Սևան» երգերը, թատերական և կինոերաժշտություն: ՀԽՍՀ ԳԽ (1963–71), ԽՍՀՄ ժողովրդական (1989–91) պատգամավոր: Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի (1957, Մոսկվա) դափնեկիր, ՀՀ (1967), ԽՍՀՄ (1979) Պետական, Ա. Խաչատրյանի անվան (1984) մրցանակներ: Տիտոգրադի և Երևանի (1998) պատվավար քաղաքացի:

Երկ. Կյանքս հուշերում, Ե., 1998:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

էդգար Հովհաննիսյան...

էդգար Հովհաննիսյան...

էդգար Հովհաննիսյան-Մարմար...

Օգտագործող Գաղտնաբառ