haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԴԱՎԻԹ ՄԱԼՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 04/04/1904 - Մահացել է՝ 17/07/1976

Կենսագրությունը

ՄԱԼՅԱՆ Դավիթ Մելքումի [4(17).4.1904, Զաքաթալա – 17.7.1976, Երևան], դերասան: ՀԽՍՀ (1942), ԽՍՀՄ (1974) ժողովրդական արտիստ: Հ. Ս. Մալյանի հորեղբայրը: Սովորել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում (1922–23): 1926–27-ին` Թիֆլիսի, 1928–29-ին՝ Լենինականի, 1930–32-ին՝ Երևանի Բանվ., 1924–27-ին և 1932-ից՝ Սունդուկյանի անվան թատրոնների դերասան:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Մալյանն ուշագրավ կերպարներ է ստեղծել կատակերգական և դրամատիկական ժանրերում՝ Վահագն (Ա. Գուլակյանի «Արշալույսին»), Կարսեցյան (Ն. Զարյանի «Փորձադաշտ»), Կակուլի (Սունդուկյանի «Պեպո», նաև՝ կինոյում), Սմբատ (Շիրվանզադեի «Քաոս»), Օգնև (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Կլավդիոս, Լաերտ, Յագո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»), Թուսյան («Սպանված աղավնին», ըստ Նար-Դոսի) և այլն: 1926-ից նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1938, «Սևանի ձկնորսները», 1937, «Դավիթ Բեկ», 1943, բոլորը՝ Հայֆիլմ և այլն): Հեղինակ է «Դեմքեր, հանդիպումներ» գրքի (1974):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Մեծանուն մարդկաց կարծիքները Դավիթ Մալյանի մասին.
«Դավիթ Մալյանի արվեստը .... հեռու է պճնանքից ու սեթևեթանքից .... նա գրեթե իր բոլոր դերերում աչքի է ընկնում գույների զուսպ օգտագործմամբ .... նույն գույնի տարբեր երանգներով նրա ստեղծագործությունն ավելի մոտ է գրաֆիկային: Մալյանը .... ձգտում է կերպարն ընդհանրացնող զուսպ երանգների, քան գունազարդող մանրամասների...»/Ալեքսանդր Արաքսմանյան/ 

 

Օգտագործող Գաղտնաբառ