haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ

Բեմադրիչ (Ռեժիսոր) , Դերասան

Ծնվել է՝ 30/09/1934 - Մահացել է՝ 14/03/1988

Կենսագրությունը

ՄԱԼՅԱՆ Հենրիկ Սուրենի (30.9.1925, Թելավ – 14.3.1988, Երևան), կինոռեժիսոր: ՀԽՍՀ (1977), ԽՍՀՄ (1982) ժողովրդական արտիստ: Դ. Մ. Մալյանի եղբորորդին: Ավարտել է ԵԹԻ (1951), կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտին կից բարձրագույն ռեժիսորական դասընթացներում (1953): 1951–54-ին աշխատել է Հայաստանի շրջանային թատրոններում, բեմադրել պիեսներ, 1954-ից՝ Հայֆիլմի ռեժիսոր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է Մատենդարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջև, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել»:

Գործունեությունը

1971–88-ին դասավանդել է ՀՊՄԻ-ում (ամբիոնի վարիչ՝ 1975–88-ին): Առաջին ֆիլմերը [«Նվագախմբի տղաները» (1960, Հ. Դ. Մարգարյանի հետ), «Ճանապարհ դեպի կրկես» (1963, Լ. Գ. Իսահակյանի հետ), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964)] հիմնականում քնարական, կատակերգական բնույթի էին: Լավագույն ֆիլմերից են՝ «Եռանկյունի» (1967, ՀԽՍՀ Պետական մրցանակ` 1975),  «Մենք ենք, մեր սարերը» (1969, ըստ Հ. Մաթևոսյանի), «Հայրիկ» (1972), «Նահապետը» (1977), «Կտոր մը երկինք» (1980, ըստ Թոթովենցի): Մալյանը նախընտրել է ոչ ծավալուն սյուժեներ և հասել իմաստային ու հոգեբանական խոր ընդհանրացումների: Նրա նախաձեռնությամբ Հայֆիլմին կից ստեղծվել է Երևանի կինոդերասանի թատրոն-ստուդիան (1980, մինչև 1988-ը գեղարվեստական ղեկավար, 1988-ից կոչվել է Մալյանի անունով):

Երկ. Երկխոսություն երրորդի համար, Ե., 1997:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Հենրիկ Մալյանի մասին.
«Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, և չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում»: /Սոս Սարգսյան/

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը - Հենրիկ Մալյան...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՀԵՆՐԻԿ ՄԱԼ...

Հենրիկ Մալյան. "Երկխոսություն եր...

Վերնատուն Հենրիկ Մալյան...

Օգտագործող Գաղտնաբառ