haymard

Ուրբաթ, 19 Հունվարի
HayMard.am

ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ

Բանասեր

Ծնվել է՝ 15_րդ դար - Մահացել է՝ 16_րդ դար

Կենսագրությունը

ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ (ծ. և մ. թթ. անհտ), հայկական տպագրության հիմնադիրն ու առաջին հայ տպագրիչը: Գործել է XVI դ., Վենետիկում: Պատվիրել է հայերեն բոլորգիր և գլխագիր տպատառեր, նաև զարդագրերի, պատկերների, 4 քառանկյունի զարդերի և 24 վերնախորագրային զարդաձև շրջանակների տպատախտակներ: Հակոբ Մեղապարտի հիմնած տպարանը գործել է 1512–13-ին՝ լույս ընծայելով հավանաբար 6 գիրք (պահպանվել է 5-ը)՝ «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»): Միայն «Պատարագատետրն» ունի հրատարակության թվականը, վայրը, հրատարակչի անունը նշող հիշատակարան:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ՝ երկգիծ քառակուսու մեջ՝ խաչակիր շրջանակ: Շրջանակը բաժանված է չորս մասի, յուրաքանչյուրում կա լատիներեն մի սկզբնատառ՝ D.I.Z.A: Վերծանված առավել հավանական տարբերակը (Կ. Բասմաջյանի) հետևյալն է՝ Dei servus (Աստծու ծառա), Iakobus (Հակոբ), Zanni (Ծաննի՝ Հովհաննեսյան), Armenius (Հայ):

Հակոբ Մեղապարտի տպագրական արվեստի ավանդներն օգտագործել են Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցին և այլ հայ տպագրիչներ, ինչպես նաև ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովն ու եվրոպացի տպագրիչներ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Հակոբ Մեղապարտի մասին.  
«Հայ տպագրության այս դարադարձը [400-ամյակը]՝ տպագրությունը, լույս է:

Հայ ընթերցողներ, գլուխ իջեցրեք այս մեծ լույսի առջև, տոն կատարեցեք սրա շուրջը բոլորված, միասին, ամենդ միացած»:

/Լեո, 1911 թ./

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ