haymard

Ուրբաթ, 23 Փետրվարի
HayMard.am

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆ

Պետական գործիչ

Ծնվել է՝ 13/11/1895 - Մահացել է՝ 21/10/1978

Կենսագրությունը

ՄԻԿՈՅԱՆ Անաստաս Իվանի (Հովհաննեսի) [13(25).11.1895, գ. Սանահին (այժմ՝ ՀՀ Ալավերդի ք-ի շրջագծում) – 21.10.1978, Մոսկվա], պետական և կուսակցական գործիչ: Արտեմ Հ. Միկոյանի եղբայ-րը, Ալեքսեյ, Սերգո, Ստեփան, Վանո և Վլադիմիր Միկոյանների հայրը: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943): ՌՍԴԲԿ անդամ 1915-ից: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1915–20-ին Միկոյանը հեղափոխական աշխատանք է կատարել Անդրկովկասում, խմբագրել է «Սոցիալ-դեմոկրատ» (հայերեն), ավելի ուշ՝ «Բաքվի խորհրդի տեղեկագիր» (ռուսերեն) թերթերը: Բաքվի կոմունայի (1918) օրերին եղել է կարմիր բանակի բրիգադի կոմիսար, իսկ կոմունայի պարտությունից հետո՝ բոլշևիկյան կուսակցության Բաքվի ընդհատակյա քաղաքական կոմիտեի նախագահ: 1920-ի ապրիլին մասնակցել է Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատմանը:

1920–26-ին Միկոյանը ղեկավար աշխատանք է կատարել Ռուսաստանի կոմկուսի կազմակերպություններում (Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով): 1926-ից պաշտոնավարել է ԽՍՀՄ Կառավարությունում (արտաքին և ներքին առևտրի, մատակարարման, սննդի արտադրության ժողկոմ). 1937–46-ին՝ ԺԿԽ փոխնախագահ: Հայրենական պատերազմի (1941– 45) ժամանակ Միկոյանը ղեկավարել է բանակի մատակարարումը:

1946–55-ին` ԽՍՀՄ Նախարարների խորհրդի փոխնախագահ, 1955–64-ին՝ առաջին փոխ-նախագահ, 1964–65-ին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության նախագահ, 1964–74-ին՝ Նախագահության անդամ: 1935–66-ին՝ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի (նախագահության) անդամ:

Միկոյանն անցել է քաղաքական և պետական գործունեության բարդ և հակասական ուղի: 1937-ին գործուղվել է Երևան՝ իր հետ բերելով ՀԽՍՀ ղեկավարությանը հասցեագրված Ի. Ստալինի նամակը, որը կոչ էր անում ուժեղացնել պայքարը «Ժողովրդի թշնամիների» դեմ Հայաստանում: ԽՄԿԿ 20-րդ համագումարում (1956) և հետագա տարիներին վճռականորեն հանդես է եկել Ի. Ստալինի անձի պաշտամունքի մերկացման օգտին, պաշտպանել է Ն. Խրուշչովի դիրքորոշումը երկրի հետադիմական ուժերի դեմ պայքարում: Միկոյանը մեծ դեր է խաղացել 1962-ին Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև ծագած այսպես կոչված «Կարիբյան ճգնաժամ» վերացման գործում:

Հեղինակ է խորհրդ. տնտեսությանը նվիրված մի շարք աշխատությունների, ինչպես նաև հուշագրությունների:

ԽՍՀՄ ԳԽ Պատգմ. (1937–74):

Երկ. Պայքարի ուղիով, գիրք 1, Ե., 1972:

Քսանական թվականների սկզբին (1919–1924 թթ. սկիզբը), Ե., 1978:

Так было: Размышления о минувшем, М., 1999.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

«Նրա հայրն այլևս նրան հարազատ հա...

Հայը - Անաստաս Միկոյան...

3-րդ աշխարհամարտը կանխել է Անաստ...

Օգտագործող Գաղտնաբառ