haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ

Բեմադրիչ (Ռեժիսոր)

Ծնվել է՝ 27/02/1937

Կենսագրությունը

ՄԿՐՏՉՅԱՆ Ալբերտ Մուշեղի (ծ. 27.2.1937, Լենինական), կինոռեժիսոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), ՀՀ ժողովրդական արտիստ (2004): Մհեր Մուշեղ Մկրտչյանի եղբայրը: Ավարտել է ԵԳԹԻ (1960), Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1971):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1962–66-ին՝ Հայկական հեռուստաստուդիայի, 1971-ից՝ Հայֆիլմի ռեժիսոր, 1995–99-ին՝ Գյումրիի դրամատիկական, 2000-ից` Երևանի Մհեր Մկրտչյանի անվան թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար: 1980–2001-ին դասավանդել է ՀՊՄՀ-ում (պրոֆեսոր՝ 1995-ից), 2001-ից՝ ԵԹԿՊԻ-ում:

Կինոնկարներից են՝ «Հուշարձան» (1971, կարճամետրաժ), «Կյանքի լավագույն կեսը» (1979, ՀՀ Պետական մրցանակ` 1981), «Խոշոր շահում» (1980), «Հին օրերի երգը» (1982), «Մեր մանկության տանգոն» (1985, երկուսն էլ՝ ՀՀ Պետական մրցանակ` 1985), «Ուրախ ավտոբուս» (2000, ՀՀ Պետական մրցանակ` 2000) և այլն, որոնցում Մկրտչյանը շոշափել է սոցիալ-բարոյական սուր խնդիրներ, պատկերել ջերմ, քնարական հերոսներ: Բեմադրություններից են՝ Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (1995), «Ավերված քաղաքի մեղեդին» (1997), Գ. Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» (2004), Մ.Պանյոլի «Հացթուխի կինը» (2005) և այլն:

ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2000):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Հատված «Խոշոր շահում» (1980) ֆիլ...

Օգտագործող Գաղտնաբառ