haymard

Ուրբաթ, 23 Փետրվարի
HayMard.am

ԱԼԲԵՐՏ ՅԱՎՈՒՐՅԱՆ

Բեմադրիչ (Ռեժիսոր)

Ծնվել է՝ 26/08/1935 - Մահացել է՝ 05/11/2007

Կենսագրությունը

ՅԱՎՈՒՐՅԱՆ Ալբերտ Գառնիկի (ծ. 26.8.1935, Լենինական), կինոօպերատոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1987): Պրոֆեսոր (1991): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (1962): 1964-ից՝ Հայֆիլմի բեմադրող-օպերատոր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1978-ից Յավուրյանը դասավանդում է ԵՊՄՀ-ում: Գեղարվեստական ֆիլմերից են՝ «Բարև, ես եմ» (1965, ՀՀ Պետական մրցանակ՝ 1967), «Երևանյան օրերի խրոնիկա» (1973), «Երկունք» (1977, երեքն էլ՝ ռեժիսոր՝ Ֆ. Դովլաթյան), «Այստեղ, այս խաչմերուկում» (1974, «Ոսկե դուկատ» մրցանակ՝ 1975, Մանհայմ, Գերմանիա), «Երջանկության մեխանիկան» (1982, ՀՀ Պետական մրցանակ՝ 1983, ռեժիսոր՝ Ն. Հովհաննիսյան), «Աշուղ Ղարիբ» (1988, ռեժիսոր՝ Ս. Փարաջանով, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի միության «Նիկե» մրցանակ՝ 1989), «Զինադադար» (1994, ռեժիսոր՝ Ա. Աուդնեժակ, Թեհրան): Վավերագրական` «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967, ռեժիսոր՝ Գ. Մելիք-Ավագյան), «Բոբո» (1991, գեղարվեստական ղեկավար՝ Յա., նվիրված է Ս. Փարաջանովին):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ