haymard

Շաբաթ, 25 Նոյեմբերի
HayMard.am

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 04/04/1855 - Մահացել է՝ 19/02/1931

Կենսագրությունը

ՆԱԶԱՐԲԵԿՈՎ (Նազարբեկյան) Թովմաս Հովհաննեսի (4.4.1855 – փետրվար, 1931, Թիֆլիս), ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1919): Ավարտել է Մոսկվայի ռազմական գիմնազիան (1874), Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը (1876):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
 «Վախկոտը մեռնում է յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր րոպե, խիզախը՝ միայն մեկ անգամ»:

Գործունեությունը

Նազարբեկյանը մասնակցել է 1877–78-ի ռուս-թուրքական, 1904–05-ի ռուս-ճապոնական պատերազմներին: Առաջին աշխարհամարտի (1914–18) ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում. 1914-ին՝ բրիգադի, 1915-ին՝ Կովկասյան հրաձգային 2-րդ դիվիզիայի հրամանատար: Նազարբեկյանի դիվիզիայում է գործել Անդրանիկի Հայկական կամավորական 1-ին ջոկատը: 1915-ի ապրիլի 17–18-ին Դիլմանի մոտ (Սալմաստի գավառ) ռուսական զորամասերը և հայ կամավորները Նազարբեկյանի հրամանատարությամբ ջախջախել են Խալիլ բեյի թուրքական կորպուսը: 1917-ին նշանակվել է Հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատար: 1918-ի մայիսին նրա ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերն ու կամավորները Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հաղթել, Ղարաքիլիսայում կասեցրել են թուրքական զորքերի առաջխաղացումը: Հայաստանի առաջին հանրապետության օրոք (1918–20) Նազարբեկյանը շարունակել է ռազմական ծառայությունը. 1919-ի մարտից եղել է ՀՀ ռազմական խորհրդի նախագահ և զորահրամանատար (սպարապետ): Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո աքսորվել է (1921-ին) Ռյազան (ՌԽՖՍՀ), ազատվելուց հետո բնակվել է Թիֆլիսում: Գրել է հուշեր Կովկասյան ռազմաճակատի 1917–18-ի ռազմական գործողությունների մասին:

Պարգևատրվել է ռուսական մարտական շքանըշաններով:

Երկ. Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի (1917 թ. նոյեմբեր – 1918 թ. հուլիս), Ե., 1994:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը - Թովմաս Նազարբեկյան...

Օգտագործող Գաղտնաբառ