haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՐՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 17/08/1926 - Մահացել է՝ 11/05/1986

Կենսագրությունը

ՇԱՐԱՄԲԵՅԱՆ Հովհաննես Միհրանի (18.8. 1926, Երևան – 11.5.1986, Երևան), նկարիչ: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984): Ավարտել է ԵԳՈՒ (1945), սովորել ԵԳԻ-ում (1945–51): 1947-ին Դիլիջանում կազմակերպել է նկարչական ստուդիա (1970-ից՝ նկարչական դպրոց), 1958-ին՝ երկրագիտական թանգարանին կից կիրառական արվեստի թանգարան (1979-ից՝ Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի մասնաճյուղ): 1978–86-ից՝ Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Շարամբերյանի արվեստը աչքի է ընկնում քնարականությամբ, կերպարների մտերմիկությամբ («Հին բակ Դիլիջանում», 1954, «Հովիվ Պողոսյանի դիմանկարը»□, 1956, երկուսն էլ՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան, «Մեխակներ», 1954, ՀԱՊ, «Հիշողություն հին Երևանից», 1968, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա, «Չորացած ծաղիկներ», 1975, ՀԱՊ-ի Էջմիածնի մասնաճյուղ):

Անհատական ցուցահանդեսներ՝ Դիլիջանում (1960, 1966), Լենինգրադում և Փարիզում (1969), Երևանում (1996, 2006, հետմահու):

Շարամբերյանի անունով են կոչվել Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցը և փողոց:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ