haymard

Չորեքշաբթի, 24 Հունվարի
HayMard.am

ԱՐՈՒՍ ՈՍԿԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 28/04/1889 - Մահացել է՝ 20/07/1943

Կենսագրությունը

ՈՍԿԱՆՅԱՆ Արուս Տիգրանի (Դարպասյան Արուսյակ, 28.4.1889, Կ.Պոլիս – 20.7.1943, Երևան), դերասանուհի: ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1935): Հ. Ա. Ոսկանյանի կինը: Ավարտել է Կ. Պոլսի Էսայան վարժարանը և ֆրանսերեն Սեն Վենսան քոլեջը: Բեմելը՝ 1908-ին, Կ. Պոլսում: 1909ին ամուսնու՝ Հ. Ա. Ոսկանյանի հետ տեղափոխվել է Անդրկովկաս:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ոսկանյանը 1909–16-ին եղել է Բաքվի հայկական դրամատիկական խմբի (խաղացել է Հ. Աբելյանի, Հ. Զարիֆյանի, Սիրանույշի և այլ նշանավոր դերասանների հետ), 1917–21-ին՝ Թիֆլիսի արտիստական թատրոնի դերասանուհի: Ճանաչվել է «ճակատագրական կնոջ»  կերպարների անձնավորող: Այդ տարիների լավագույն դերերից են՝ Մարգարիտ, Սոնա (Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ»), Մոննա Վաննա (Մետեռլինկի «Մոննա Վաննա»): Ոսկանյանը Հայաստանի Առաջին պետթատրոնի հիմնադիր-դերասանուհիներից է (1921), որտեղ խաղացել է մինչև կյանքի վերջը (բացի 1936-ից): Լավագույն դերերից են՝ Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»), Նորա (Իբսենի «Նորա»), Ռաուտենդլայն (Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), Նատաշա (Շիրվանզադեի «Մորգանի խնամին») և այլն: 1930-ական թթ. հայ բեմի նվաճումներից են նրա Կրուչինինան (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Ռաշելը, Նաստյան (Գորկու «Վասսա Ժելեզնովա», «Հատակում»), Միսիս Ֆորդը (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք») և այլն: Ոսկանյանն եղել է հայ խորհրդային բեմի առաջին Ջուլիետը, Լեդի Մակբեթը, Պորցիան, Դեզդեմոնան (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Վենետիկի վաճառականը», «Օթելլո»): Ոսկանյանի խաղին բնորոշ էին հերոսական ռոմանտիկան, բանաստեղծական ռեալիզմը, նկարչագեղ թեթևությունը, նրբին հումորը: Հանդես է եկել նաև ասմունքով, բեմադրություններով: Հեղինակ է թատերական հոդվածների, հուշերի և օրագրի (վերջին երկուսը՝ անտիպ):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Արուս Ոսկանյանի մասին.
 

Օգտագործող Գաղտնաբառ