haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

Խմբավար (Դիրիժոր)

Ծնվել է՝ 23/12/1928

Կենսագրությունը

ՉԵՔԻՋՅԱՆ Հովհաննես Հարությունի (ծ. 23.12. 1928, Ստամբուլ), խմբավար, դիրիժոր, երաժշտական, հասարակական գործիչ: ՀՀ (1967), ԽՍՀՄ (1978) ժողովրդական արտիստ: Պրոֆեսոր (1982): Ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան (1951) և բարձրագույն բաժինը (1961), կատարելագործվել Փարիզի «Էքոլ նորմալ դը մյուզիք»-ում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
 «...Արվեստը շատացնում է Աստծու տված գեղեցիկը. քարին աչքեր է պարգևում, որ նայի մեզ, ջութակին՝ ձայն, որ լսելի դառնա մեր ներսի լռությունը, բեմում վերստեղծում է մարդու ապրած կյանքը, որ նա տեսնի իր վերելքներն ու անկումները: Արվեստագետներ են բոլոր նրանք, ովքեր շատացնում են կյանքի գեղեցիկը»: /Հովհաննես Չեքիջյան/

Գործունեությունը

Չեքիջյանը 1947-ին Ստամբուլում ղեկավարել է սիմֆոնիկ նվագախումբ, 1957-ին կազմակերպել «Չեքիջյան» հայկական երգչախումբը, 1958–61-ին՝ Ստամբուլի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և պետական երգչախմբի գլխավոր դիրիժոր: 1961-ին՝ հայրենադարձել է: 1961-ից՝ Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1982–87-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար: 1975-ից դասավանդում է կոնսերվատորիայում: Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, ղեկավարել է աշխարհի 54 սիմֆոնիկ նվագախմբեր: Չեքիջյանը վոկալ-սիմֆոնիկ երկերի հեղինակ է:

ՀԽՍՀ (1970), ԽՍՀՄ (1975) Պետական մրցանակներ: ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1996): Էկոլոգ. միջազգային ակադեմիայի անդամ (2001): Երևանի պատվավոր քաղաքացի (2001):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Հովհաննես Չեքիջյան Դիմանկար...

Հովհաննես Չեքիջյան...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ...

Հովհաննես Չեքիջյան...

Օգտագործող Գաղտնաբառ