haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Զինծառայող , Հասարակական գործիչ , Քաղաքական գործիչ

Ծնվել է՝ 05/03/1959 - Մահացել է՝ 27/10/1999

Կենսագրությունը

ՍԱՐԳՍՅԱՆ Վազգեն Զավենի [5.3.1959, գ. Արարատ (ՀՀ Արարատի մարզ) – 27.10.1999, Երևան, թաղված է Եռաբլուրում], պետական և ռազմական գործիչ, գրող, ՂԱՊ-ի առաջնորդներից: Հայաստանի Ազգային (1999) և Արցախի (1999) հերոս: Ավարտել է ՖԿՀՊԻ (1983): 1985-ից՝ ՀԳՄ անդամ: 1986–89-ին աշխատել է «Գարուն» ամսագրում: Ակտիվորեն մասնակցել է հայկական ինք-նապաշտպանական ջոկատների կազմավորմանը, 1990–92-ին եղել «Երկրապահ» կամավորական ջոկատների ընդհանուր հրամանատարը, 1993-ից` Երկրապահ կամավորականների միության հիմնադիր-նախագահ: 1991-ին` ՀՀ պաշտպանության առաջին նախարար: 1992– 93-ին, միաժամանակ՝ ՀՀ նախագահի՝ պաշտպանության հարցերով խորհրդական և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ, 1993–95-ին՝ ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետնախարար, 1995–99-ին՝ վերստին ՀՀ պաշտպանության նախարար: Ղեկավարել է ՀՀ կանոնավոր բանակի կազմավորման ու բանակաշինության աշխատանքները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1999-ին Վազգեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա` հանրապետական կուսակցության և Հայաստանի ժողովրդավարական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն»  դաշինքի համանախագահ (Կ. Ս. Դեմիրճյանի հետ): 1999-ի մայիսի խորհրդարանական ընտրություններում դաշինքի հաղթանակից հետո, 1999-ի հունիսին Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:

Որպես ռազմական և պետական գործիչ` ձևավորվել է Ղարաբաղյան շարժման ընթացքում: 1989-ի վերջին և 1990-ի սկզբին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատներն ու մասնակցել Երասխավանի ինքնապաշտպանությանը: 1992-ի օգոստոսին 15-ին հեռուստակոչով հավաքագրել է արծիվ-մահապարտների մի խումբ և էապես նպաստել ԼՂՀ Մարտակերտի շրջանում հակառակորդի առաջխաղացման կասեցմանը: Զոհվել է ՀՀ ԱԺ դահլիճում հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ:

Լույս են տեսել Սարգսյանի «Հացի փորձություն» (1987), «Ոգու փորձություն» (2000) ժողովածուները: «Հացի փորձություն» վիպակում արժևորել է անհատի դերն ու պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի համար: Հրապարակախոսական հոդվածներում կարևորել է պետական անկախության, պետականաշինության, երկրի պաշտպանունակության բարձրացման ու հզորացման խնդիրները:

ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1990–92, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ):

ՀՀ «Հայրենիք» (1999), ԼՂՀ «Ոսկե արծիվ» (1999) շքանշաններ:

Սարգսյանի անունով են կոչվել ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտը, Երևանի հանրապետական մարզադաշտը, մարզամշակութային կենտրոններ, փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում:

2003-ից Արարատում գործում է «Սպարապետ Վազգեն Սարգսյան» տուն-թանգարանը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Կյանքն ինչպես կա,Վազգեն Սարգսյան...

Սպարապետ Վազգեն Սարգսյան...

ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ...

Վազգեն Սարգսյան

Օգտագործող Գաղտնաբառ