haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐՈՒԽԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ) , Հրապարակախոս , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 1898 - Մահացել է՝ 01/01/1977

Կենսագրությունը

ՍԱՐՈՒԽԱՆ Ալեքսանդր Հակոբի [1898, ք. Արտանուջ (Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կղարջք գավառ) – 1.1.1977, Կահիրե], նկարիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում (1922–24): 1920–23-ին աշխատակցել է Կ. Պոլսի «Գավրոշ» ամսագրին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1924-ից ապրել է Կահիրեում, դասավանդել Գալուստյան վարժարանում, հրատարակել «Հայ-կական սինեմա», «Կարավան»  (ֆրանսերեն, 1939– 42) ամսագրերը, 1941-ին հիմնել Հայ մշակույթի բարեկամների ընկերությունը: Հեղինակ է «Այս պատերազմը»  (1945), «Մենք մեր ակնոցով»  (1962) և այլ երգիծանկարների ժողովածուների: Գրքի գրաֆիկայի լավագույն օրինակներից են Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի»  (հրտ.՝ 1938) և Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»  (հրտ.՝ 1962) երկերի Սարուխանի պատկերազարդումները: Նրա 40 հզ-ից ավելի գործեր տպագրվել են տարբեր երկրների մամուլում: Սարուխանի արվեստը հարում է Հ. Պարոնյանի, Ե. Օտյանի ժողովրդավարական արվեստին և ժամանակակից քաղաքական, առաջադեմ ծաղրապատկերին: Նա համարվում է երգիծանկարչության հիմնադիրը Եգիպտոսում:

Անհատական ցուցահանդեսներ՝ Կահիրեում (1927, 1998), Երևանում (1968) և այլուր:

Գրել է «Մենք հայերեն չենք գիտեր»  կատակերգությունը (1963, բեմ.՝ հայկական հեռուստաթատրոն, Երևան), ծաղրանկարչության և գաղութահայ կյանքի մասին հոդվածներ: Գործերից պահվում են ՀԱՊ-ում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ