haymard

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի
HayMard.am

ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆ

Երգիչ

Ծնվել է՝ 16/07/1893 - Մահացել է՝ 07/11/1965

Կենսագրությունը

ՏԱԼՅԱՆ Շարա Մկրտչի [16(28).7.1893, Թիֆլիս – 7.11.1965, Երևան], երգիչ (տենոր, հետագայում` բարիտոն), թատերական, երաժշտահասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1939): Ջամալու որդին: Ե. Գ. Սեդմարի ամուսինը: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1901–13, աշակերտել Գ. Հ. Սյունուն և Ս. Ա. Մելիքյանին), Ս. Պետերբուրգի կոնսերվատորիայում (1916–17), երգել տեղի հայկական եկեղեցու երգչախմբում, Անդրկովկասի քաղաքներում հայ թատերական խմբերում հանդես եկել որպես երգիչ-դերասան:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1924-ին կազմակերպել և ղեկավարել է Լենինականի օպերա-օպերետային խումբը, 1927-ին Երևանում՝ «Հայ աշուղներ□ անսամբլը, մասնակցել Երևանի օպերային թատրոնի և ԵԵԿԹ-ի հիմնադրմանը, կազմակերպել և 1938–41-ին ղեկավարել Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլը: Տալյանը հայ ազգային երգեցողության ականավոր վարպետներից է: Սերելով աշուղական տոհմից` մանուկ հասակից դաստիարակվել է համբավավոր աշուղների ստեղծագործական միջավայրում: Մեծապես նպաստել է հայ աշուղական երգերը և դրանց կատարման ոճը սերունդներին փոխանցելու գործին: Տ. Մ. Ղ. Աղայանի հետ գրի է առել, կազմել ու խմբագրել (1946, 1963) Սայաթ-Նովայի, հավաքել ու կազմել (1955) Ջիվանու երգերի առաջին նոտային ժողովածուները: Տալյանի երկացանկն ընդգրկել է Սայաթ-Նովայի, Շիրինի, Ջիվանու և այլոց երգեր, հայ գյուղական և քաղաքային ժողովրդական երգեր, միջնադարյան տաղեր, հայ կոմպոզիտորների երգեր: 1933–54-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ: Դերերգերից են` Սարո (եղել է առաջին կատարողը, 1912, Ալեքսանդրապոլ), Մոսի, Դավիթ Բեկ (Ա.Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Արշակ (Տ.Չուխաճյանի «Արշակ Բ», ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1946), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»), Դոն Խոզե (Բիզեի «Կարմեն»), Ալմավիվա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ժերմոն, Ռիգոլետտո, Ամոնասրո (Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա»), Օնեգին, Ելեցկի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա»):

Տալյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, երաժշտական դպրոց՝ Վանաձորում:

Երկ. Դեմքեր, դեպքեր, մտքեր, Ե., 1973:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեջլումի պես կորավ յարս - Շարա Տ...

Ախ, մերդ մեռնի, սարի գյալին - Շա...

Օ իմ չքնաղ սիրուն հայրենիք - Շար...

Օգտագործող Գաղտնաբառ