haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ԱՐԱՄԱԶԴ ԱՍՏՎԱԾ

Հեթանոս Աստված

Ծնվել է՝ անհայտ է - Մահացել է՝ անհայտ է

Կենսագրությունը

Արամազդի պաշտամունքը Հայաստան է թափանցել Իրանից (փոխարինել է հայոց հին գերագույն աստծուն՝ Հայկին), հավանաբար՝ մ.թ.ա. VI-V դարերում: Արամազդը հին հայերի գերագույն աստվածն էր՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը: Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում՝ «Տուն Արամազդա և Աստղկան» անունով: Անի-Կամախում էին գտնվում նաև հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը: Արամազդ աստվածը համապատասխանում էր իրանական Ահուրամազդային և հունական Զևսին, հռոմեական Յուպիտերին ու հնդկական Ինդրային: Արամազդի մեհյաններն ու արձանները կործանել են Տրդատ Գ թագավորն ու Գրիգոր Ա Լուսավորիչը՝ քրիստոնեությունը Հայաստանում տարածելիս: Արամազդը ժամանակի որդին էր, երկրի և երկնքի աստավծը, երկրին բերրիություն և պարարտություն շնորհողը: Նրան կոչել են իմաստուն, մեծ և ամենազոր: Արամազդի պատվին կառուցվել են բազմաթիվ տաճարներ, բագիններ, բուռն հանդիսություններով երկրպագել և զոհաբերել են նրան բացառապես սպիտակ գույնի կենդանիներ՝ ցուլ, ձի, նոխազ և ջորի: Նա ունեցել է իր տոնը, որը կատարում էին Ամանորի (Նավասարդ) օրերին, երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերն ու մրցումները, տրվում ժողովրդական-թատերական ներկայացումներ: Հայերը Ամանորը նշում էին գարնանը՝ այն կապելով բնության զարթոնքի հետ, ապա տեղափոխեցին աշուն (օգոստոսի 11) և կոչեցին նավասարդ: Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը:

Գործունեությունը

Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, բոլոր աստվածների հայրը, երկնքի և երկրի արարիչը, որը լիություն և բարօրություն է պարգևում աշխարհին և արիություն բաշխում մարդկանց: Սովորաբար, երբ մեր նախնիները հեթանոսական այս աստծուն հիշատակում են որպես հունական աստված, նրան կոչում են Դիոս: Այս անունը մոտ է բուն Աստված նշանակող հունարեն Թեոս և լատիներեն Դեուս անվանումներին: Երբեմն այդ մասին են վկայում կատարված թարգմանությունները: Սկզբնական շրջանում հայերը համակարծիք էին պարսկական կրոնական հավատալիքներին, սակայն երբ ընդունեցին հունական աստվածներին, կարծիքքներն էլ խառնվեցին ու հելլենացան: Արամազդի անունից պարզ երևում է, որ նա համապատասխանում է իրանական Ահուրա Մազդային: Սակայն Արամազդը չի նույնանում Ահուրա Մազդայի հետ: Բարի բնություն ունենալով հանդերձ, Արամազդը կարող էր նաև պատժել: Այստեղ չենք տեսնում իրանական կրոնին հատուկ՝ չար և բարի աստվածների երկվությունը, քանի որ Ահուրա Մազդայի հակոտնյա՝ չարի աստված Ահրիմանը կամ նրա զուգահեռը հայերի մեջ չէր պաշտվում: Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր բարձր Հայքի Դարանաղյաց գավառում Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում: Արտաշես Ա-ն հույների այդ ամենամեծ աստծո շքեղ կերպարանքը՝ Ոլոմպիական պատկերը, այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս քանդակված, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան: Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչդեռ մյուս աստվածներին սփռեց այլ տեղերում և քուրմերին էլ նշանակեց որպես իրենց դիցահոր պաշտամունքավար: Հայաստանում Արամազդի մեհյան այլևս ոչ մի վայրում չի հիշատակվում, բացառությամբ Արամազդի տան, որ գտնվում էր Պաշատ լեռան մոտ: Հին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում: Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն: Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ լինեն Արամազդի զավակները: Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում: Արամազդը բնութագրվում էր «մեծ» և «արի» մակդիրներով և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», «հայր դիցն ամենայնի»: 

Առասպել մարդու մասին, որը հաղթեց աստվածներին. 

Հայկական հին զրույցը պատմում է, որ հեթանոսական աստվածները շատ էին սիրում հետևել մարդկանց նիստուկացին, նրանց գործերին ու հարաբերություններին: Ու պատահում էր այնպես, որ աստվածները զարմանում էին մարդկանց արարքներից: Մի օր հեթանոս աստվածների հայրը՝ հզոր Արամազդը, կանչում է իր մատենադպիր Տիրին ու ասում. - Տիր աստված, գնա՛, մատյանդ բե՛ր, տեսնեմ, թե ինչ է կատարվում Հայոց աշխարհում: Այդ մատյանում Տիրը (ի դեպ, նա ըստ հին հայերի գիտության, դպրության աստվածն էր) գրի էր առնում երկրում բնակվող բոլոր մարդկանց մասին ամեն բան: Արամազդը ուշադիր թերթում է այդ մատյանը: - Այս ի՞նչ ես գրել, Տի՛ր,- ասում է գերագույն աստվածը,- Արա անունով այս մարդն իրո՞ք երբեք չի հոգնում աշխատանքից: - Այո, դա ճշմարտություն է, հայրդ աստվածների,- պատասխանում է Տիրը,- նա աշխատում է վաղ առավոտից մինչև ուշ իրիկուն: - Հիմա կտեսնենք, թե դա ինչպես է լինում, որ նա աշխատանքից չի հոգնում: Ես այնպես կանեմ, որ նա աշխատանքից հոգնի,- ասում է աստվածների հայրը: Եվ Արամազդը ցերեկը կարճացնում է, իսկ գիշերը երկարացնում: Արա հողագործը շատ է զարմանում, որ լույսն ուշ է բացվում: Իր ժամին ստիպված հագնվում է ու սկսում աշխատել: Արամազդը նորից է կանչում Տիրին, որը նորից նույնն էր գրել Արա հողագործի մասին: - Լսիր, մատենադպիր,- ասում է Տիրին Արամազդը,- քո մատյանում Արայի դիմաց ավելացրու, որ մարդն իր աշխատասիրությամբ կարող է հաղթել աստվածներին:

Նկարները
Տեսանյութերը

Հայ հին աստվածներ

Հայ հեթանոս աստվածներ...

Նավասարդ

Նավասարդ. Գառնու տաճար...

Օգտագործող Գաղտնաբառ