haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ 353 - Մահացել է՝ 374

Կենսագրությունը

ՊԱՊ (մոտ 353–374), Հայոց թագավոր 370-ից: Արշակունի արքայատոհմից: Հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ. 371-ին Ձիրավի ճակատամարտում հայ-հռոմեական միացյալ բանակով ջախջախել է Հայաստան ներխուժած պարսկական զորքերին: Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Պապը ստեղծել է մեծաքանակ և մարտունակ բանակ (90 հզ.), եկեղեցուց բռնագրավված հողերը շնորհել զինվորական ծառայության մեջ գտնվող մանր ազնվականությանը: Ներսես Ա Մեծի մահից հետո Պ. Շահակ Ա Մանազկերտցուն ձեռնադրության չի ուղարկել Կեսարիա՝ դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:

Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է Պարսից արքա Շապուհ II-ի հետ գաղտնի կապ ունենալու մեջ: Հռոմի Վաղես կայսրը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և հսկողության տակ պահել, սակայն վերջինս իր 300-հոգանոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և վերադարձել հայրենիք: Սակայն Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել: Պապի գեղարվեստական կերպարը ստեղծել է Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Պապ Թագավոր

Պապ թագավոր (մոտ 353-374)...

Օգտագործող Գաղտնաբառ