haymard

Ուրբաթ, 23 Փետրվարի
HayMard.am

ՍԵՊՈՒՀ (ԱՐՇԱԿ) ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ֆիդայի (ազատամարտիկ)

Ծնվել է՝ 1872 - Մահացել է՝ 1940

Կենսագրությունը

ՍԵՊՈՒՀ [Ներսեսյան Արշակ, 1872, գ. Թոմնա (Էրզրումի նահանգի Բաբերդի գավառակ) – 1940 (Դետրոյտ), ԱՄՆ], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, զորավար: Հարել է ՍԴՀԿ-ին, 1894-ից՝ ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Տրապիզոնի ազգային վարժարանում: Ապրել և գործել է Կ. Պոլսում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1890-ին Սեպուհը Գումգափուի ցույցից հետո մեկնել է Ղրիմ, հետո՝ Կարս, Տարոն, 1903-ին Թորգոմի «Մրրիկ» խմբի կազմում՝ Սասուն: Մասնակցել է 1904-ի Սասունի ապստամբությանը: 1907–12-ին գործել է Տարոնում, ապա՝ Կարինում, Թիֆլիսում, 1913-ից ապրել է Խարկովում: Առաջին աշխարհամարտի (1914– 18) սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին: Եղել է Հայկական 1-ին կամավորական գնդի 2-րդ վաշտի հրամանատար: Մասնակցել է Խոյի և Դիլմանի ճակատամարտերին: 1916-ին Երզնկայում Մուրադ Սեբաստացու հետ ձեռնարկել է «Մեկ հայ, մեկ ոսկի» հիմնադրամը, հավաքել բազմաթիվ հայ որբերի: Մասնակցել է 1918-ի Սարդարապատի ճակատամարտին, ապա օգնության գնացել Բաքվում կռվող հայկական ուժերին: Հայաստանի խորհրդայնացումից հետո մեկնել է Կ. Պոլիս, ապա՝ Ամերիկա:

Սեպուհի աճյունասափորը պահվում է Դետրոյտում՝ ՀՀԴ կուսակցության ակումբում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը - Սեպուհ...

Օգտագործող Գաղտնաբառ