haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԱՐՔԱ

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ 4_րդ դար - Մահացել է՝ 414

Կենսագրությունը

ՎՌԱՄՇԱՊՈՒՀ, Վաղարշ Գ [ծ. թ. անհտ – 414 (հավանաբար ամփոփվել է Արշակունյաց նոր դամբարան Աղցում)], Հայոց Արշակունի թագավոր 389-ից: Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Գ-ին: Բարեկամական և շահավետ հարաբերություններ է հաստատել և՛ Սասանյան Իրանի, և՛ Հռոմեական կայսրության արքունիքների հետ, վարել շրջահայաց քաղաքականություն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Վռամշապուհի հոգածությամբ Հայոց կաթողիկոսական աթոռին վերահաստատվել է Սահակ Ա Պարթևը, իսկ նրա տեղապահ է ընտրվել Մեսրոպ Մաշտոցը: Կառավարման նվիրապետական համակարգում՝ «Գահնամակում», Վռամշապուհը նորովի է կարգավորել և Պարսից արքունիքի միջոցով վավերացրել հայ նախարարական տոհմերի տեղերն ու պաշտոնները: 398/399-ին մեկնել է Հայոց Միջագետք և հաշտարար-միջնորդի դերով կանխել պարսկա-հռոմեական զորաբախումները: Վռամշապուհը մեծապես նպաստել է Հայաստանի բարգավաճմանը, աջակցել Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ