haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ԳԵՈՐԳԻ ՅԱՐԱԼՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 13/11/1927

Կենսագրությունը

ՅԱՐԱԼՅԱՆ Գեորգի Յակովի [ծ. 13.11.1927, Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա՝ Ադրբեջանում)], նկարիչ: Ավարտել է ԵԳԹԻ (1953):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Յարալյանը հեղինակ է պլակատների («Չիլի», 1983, «Կրծողի էվոլյուցիան», 1986), երգիծանկարների («Վերնիշարժ», 1975, «Համերգն սկսվեց», 1985, ալբոմ, «Էշը թոռ ունեցավ», 1993, ըստ Վարդան Այգեկցու, «Ազգային ժողովում», 2001, և այլն: Պատկերազարդել է մանկական («Մանկական հանելուկներ», 1986, «Գտիր ինքդ», 1987), ձևավորել և պատկերազարդել բազմաթիվ երգիծական («Ժողովրդական սրախոսություններ», 1992, «Գյումրվա անեկդոտներ», 1993, «Եզոպոսի առակները», 1994, և այլն) գրքեր, ծաղրանկարաներով հանդես եկել մամուլում («Ոզնի□, «Ազգ□, Երևան, «Կրոկոդիլ» (ռուսերեն), Մոսկվա, «Քաջ Նազար», Լոս Անջելես և այլն), ստեղծել ջրաներկ բնապատկերներ: Նրա արվեստին բնորոշ են սուր դիտողականությունը, բնորդի, հասարակական երևույթների հումորով և երգիծանքով ընդհանրացված պատկերումը:

«Վիետնամից տեղում քայլով մարշ» և «Խաղաղություն» երգիծանկարների համար՝ «Երգիծանք-69» ցուցահանդեսի մեդալ (Մոսկվա, 1969):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ