haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՅՎԱԶՅԱՆ

Բժիշկ

Ծնվել է՝ 30/05/1960

Կենսագրությունը

ԱՅՎԱԶՅԱՆ Ալեքսանդր Արտեմի (ծ.30.5.1960, Երևան), թերապևտ: Բժշկական գիտությունների դոկտորր (2004): Արտեմ Այվազյանի որդին: Ավարտել է ԵԲԻ (1983): 1988–91-ին աշխատել է «Էրեբունի» ԲԿ ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքում, 1991-ից աշխատում է ԵՊԲՀ-ում, 1999-ից՝ դոցենտ:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Այվազյանի աշխատանքները հիմնականում վերաբերում են պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման եղանակների մշակմանը: Ապացուցել է, որ ՀՀ-ում պարբերական հիվանդությունը 15 %-ի դեպքերում ընթանում է գաղտնի: Պարզել է, որ պարբերական հիվանդության նոպաների կանխարգելման նպատակով կոլխիցին օգտագործելիս տարիքի հետ չի կարելի նրա դեղաչափն իջեցնել, նշել  բազմաթիվ գործոնների ազդեցությունը ամիլոիդոզի վրա:

Հայաստանի թերապևտ-ինտերնիստների (1997), Հայաստանի ռևմատոլոգների (2000), Հայկական բժշկական (2005) ընկերակցությունների անդամ:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ