haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ԳԱՅԱՆԵ ՄԱԽՄՈՒՐՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է՝ 11/04/1955

Կենսագրությունը

ՄԱԽՄՈՒՐՅԱՆ Գայանե Գեորգիի (ծ. 11.4.1955, Երևան), պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (2006): Ավարտել է Կիևի պետական մանկավարժական ինստիտուտը (1978): 1979-ից՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, միաժամանակ, 1983–95-ին՝ ԵՌՕԼՄԻ դասախոս, 1984–95-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի միջազգային կապերի գծով գիտական քարտուղար:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Մախմուրյանի աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, ՀՀ (1918–20) և տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի 1918–23-ին իրականացրած քաղաքականությանը և արդի հայոց պատմության հիմնահարցերին: «Հայաստանի նոր պատմությունը արտասահմանյան արդի հեղինակների աշխատություններում» (ռուսերեն, 1993) գրքի համահեղինակ: Անգլերենից ռուսերեն է թարգմանել ու հրատարակել Ռ. Գ. Հովհանիսյանի «Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունները» (2003) աշխատությունը:

Երիտասարդ պատմաբանների ԽՍՀՄ ԳԱ մրցույթի դափնեկիր (1985, Մոսկվա):

 Երկ. Лига Наций, Армянский вопрос и Республика Армения, Е., 1999;

Политика Великобритании в Армении и Закавказье в 1918–1920 гг. Бремя белого человека, Е., 2002

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ