haymard

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի
HayMard.am

ՄԱՐՏԻՐՈՍ (ԴԱՎԻԹ ԲԵԿ) ՍԱՐԳՍՅԱՆ

Բանասեր (Լեզվաբան) , Թարգմանիչ , Բանասեր

Ծնվել է՝ 1870 - Մահացել է՝ 1938

Կենսագրությունը

ԴԱՎԻԹ ԲԵԿ [Մարտիրոս Սարգսյան, 1870, Արաբկիր – 1938, Փարիզ], բանասեր, լեզվաբան, թարգմանիչ: Սովորել է Սորբոնի համալսարանում: Հայերեն և ֆրանսերեն հրատարակել է աշխատություններ նվիրված հայոց լեզվին և պատմությանը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Դավիթ Բեկն աշխատակցել է «Հանդես ամսօրյա», «Բանասեր» և այլ հանդեսների:  Ուսումնասիրել է Լուսինյանների պատմությունը («Լուսինեանք», 1900), Արաբկիրի, Մարաշի բարբառները («Արաբկիրի գաւառաբարբառը», 1919), կազմել («Գրպանի բառգիրք հայերէն–ֆրանսերէն, ֆրանսերէն–հայերէն») բառարանը, հայերենի դասագիրք, գրել հոդվածներ բաղդատերեն քերականության և լեզվաբանական հարցերի շուրջ: Իտալերենից ֆրանսերեն է թարգմանել Վ. Տոտոմյանցի «Հայաստանի տնտեսությունը» գիրքը (1920), հայերենից ֆրանսերեն՝ Հ. Թումանյանի «Անուշը», Ա. Անտոնյանի հայկական ջարդերին վերաբերող աշխատությունները: Գործուն մասնակցություն է ցուցաբերել «Հայագիտական հանդեսի□ (“Revue des etudes arme՛ninnes”) աշխատանքներին:

Փարիզի հայագիտական ընկերության անդամ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ