haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ

Ֆիդայի (ազատամարտիկ)

Ծնվել է՝ 27/12/1966 - Մահացել է՝ 21/4/1994

Կենսագրությունը

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ Վահագն Վաղինակի [27.12.1966, Երևան – 21.4.1994, գյուղ Կարմիրավան (այժմ ԼՂՀ Մարտակերտի շրջանում, թաղված է Եռաբլուրում)], ազատամարտիկ, գրոհային ջոկատի հրամանատար: Արցախի հերոս (9.5.2006), ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1993):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Վարդևանյանն ավարտել է ԵՊԻ (1989): 1989– 94-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Շուռնուխ, Գորիս-Կապան մայրուղի), Իջևանի և Արցախի Ասկերանի (Խոջալու), Կուբաթլուի (Սեյրազ, Վերին Չիբիքլի, Ներքին Չիբիքլի, Գյուլեբիրտ), Մարտակերտի (Կարմիրավան), Աղդամի (Փափրավենդ, «Գինու գործարան» ու «Գոմեր» տեղամասեր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Հերոսի կոչման արժանացել է Կարմիրավանի մոտ ցուցաբերած անձնազոհության համար:

ԼՂՀ «Ոսկե արծիվ» (2006), ՀՀ և ԼՂՀ 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշաններ (հետմահու): Վարդևանյանի անունով է կոչվել Երևանի թիվ 173 դպրոցը, որտեղ տեղադրվել է նրա կիսանդրին և բացվել փառքի սենյակ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Վահագն Վարդևանյան, մաս 1...

Վահագն Վարդևանյան, մաս 2...

Վահագն Վարդևանյան...

Օգտագործող Գաղտնաբառ