haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Փիլիսոփա (Իմաստասեր)

Ծնվել է՝ 29/09/1925 - Մահացել է՝ 15/04/1987

Կենսագրությունը

ԳՐԻԳՈՐՅԱՆ Գևորգ Հովհաննեսի (29.9.1925, Դոնեցկ – 15.4.1987, Երևան), փիլիսոփա: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1979): Ավարտել է ԵՊՀ (1948): 1957-ից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, 1969–87-ին՝ փիլիսոփայությանյան պատմության բաժնի վարիչ: Աշխատությունները վերաբերում են հայ փիլիսոփայության պատմությանը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Գրիգորյանը կազմել և հրատարակել է Վահրամ Րաբունու «Լուծմունք Ստորոգութեանցն Արիստոտէլի» երկի համահավաք քննական բնագիրը՝ ռուսական թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով (1967):

Երկ. Հովհաննես Երզնկացու փիլիսոփայական հայացքները, Ե., 1962:

Հասարակական-փիլիսոփայական միտքը Հայկական Կիլիկիայում (12-րդ դարի երկրորդ կես), Ե., 1979:

Հովհան Որոտնեցու փիլիսոփայական ուսմունքը, Ե., 1980:

Философская мысль в Армении в эпоху развитого феодализма, Е., 1984.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ