haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 09/03/1928

Կենսագրությունը

ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ Վարդուհի Կարապետի (ծ. 9. 3.1928, Բուխարեստ), դերասանուհի: ՀՀ (1965), ԽՍՀՄ (1988) ժողովրդական արտիստ: 1946-ին հայրենադարձել է: Սովորել է Լենինականի դրամատիկական թատրոնի ստուդիայում (1946): 1947-ից՝ Լենինականի դրամատիկական (Մարգարիտ, Շիրվանզադեի «Պատվի համար», 1950, Դեզդեմոնա, Շեքսպիրի «Օթելլո», 1951, և այլն), 1958-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնների դերասանուհի:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Վարդերեսյանը նույն հաջողությամբ կերտել է թե՛ դրամատիկական ու ողբերգական [Հուդիթ (Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1958), Նուարդ (Զարյանի «Արա Գեղեցիկ», 1965), Էլիզաբեթ (Միլլերի «Սալեմի վհուկները», 1965), Նաստասյա («Ապուշը», ըստ Դոստոևսկու) և այլն], թե՛ բնութագրական ու կատակերգական գրոտեսկային [Մարգո (Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակները», 1958), Անուշ (Պարոնյանի «Պաղտասար աղբար», 1963), Յոթծովիմերան («Հացավան», ըստ Ն. Զարյանի, 1980), Շնորհիկ (Ա. Վարդանյանի «Ախացելը», 2000) և այլն] կերպարներ: Հայ դերասանական արվեստի նշանակալի երևույթներից էր Վարդերեսյանի Ջոննի (Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», 1965) դերակատարումը: Մասնակցել է բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների (Ե. Օտյանի «Միջնորդ տեր պապան», «Թաղականին կնիկը»  և այլն: Նկարահանվել է կինոյում («Պատվի համար», 1956, «Մոր սիրտը», 1958, «Կարինե», 1967, և այլն, բոլորը՝ Հայֆիլմ):

ՀՀ Պետական մրցանակ (1979):

Երկ. Իմ կյանքի հեքիաթը, Ե., 2003:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՎԱՐԴՈՒՀԻ Վ...

Վարդուհի Վարդերեսյան...

Հայից Հայ - Վարդուհի Վարդերեսյան...

Վարդուհի Վարդերեսյան...

Օգտագործող Գաղտնաբառ