haymard

Ուրբաթ, 23 Փետրվարի
HayMard.am

ՋՈՐՋ ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆ

Խմբավար (Դիրիժոր) , Երաժիշտ

Ծնվել է՝ 22/04/1964

Կենսագրությունը

ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆ Ջորջ (ծ. 22.4.1964, Բեյրութ), դիրիժոր, ջութակահար: 1975-ից ապրել է ԱՄՆ-ում, 1995-ից՝ Փարիզում: Վեց տարեկանից նվագել է ջութակ (Լիբանանի ազգային 1-ին մրցանակ): Ավարտել է Կալիֆոռնիայի (1987) և Ինդիանայի համալսարանները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Որպես դիրիժոր Փահլիվանյանը հանդես է եկել 1987-ից՝ Նյու Յորքի Կառնեգի Հոլում (միջազգային մրցույթի 1-ին մրցանակ՝ 1991, Բզանսոն, Ֆրանսիա): Ղեկավարել է Փարիզի, Մոնտե Կառլոյի, Ս. Պետերբուրգի, Մոսկվայի, Չիկագոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը: 1992-ից քանիցս հանդես է եկել Երևանում, 1995-ին ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ շրջագայել է Անգլիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և այլուր: Երկացանկում՝ Վիվալդիի, Բախի, Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Կոմիտասի, Ա. Խաչատրյանի և այլոց ստեղծագործություններից:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ