haymard

Չորեքշաբթի, 21 Փետրվարի
HayMard.am

ԳԵՎՈՐԳ ՓԻՐՈՒՄՅԱՆ

Ֆիզիկոս

Ծնվել է՝ 29/06/1951

Կենսագրությունը

ՓԻՐՈՒՄՅԱՆ Գևորգ Պետրոսի (ծ. 29.6.1951, Երևան), ֆիզքիմիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2002): Ավարտել է ԵՊՀ (1973): 1973-ից աշխատում է ԵՊՀ ֆիզիկայի և կոլոիդային քիմիայի ամբիոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Փիրումյանի աշխատանքները վերաբերում են էկոլոգիական քիմիայի, ջրաքիմիայի, գերօքսիդների և մակերևութային ակտիվ նյութերի քիմիային, շրջակա միջավայրն աղտոտող նյութերի փոխակերպումների մեխանիզմների ուսումնասիրությանը:

Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի (1996), Նյու Յորքի ԳԱ (1996), ՌԴ բնական ԳԱ (2002), Ամերիկյան աշխարհագրական ընկերության (1997) անդամ, «Ջուր-էկոլոգիա-բժշկություն» միջազգային ընկերակցության ազգային փորձագետ (1997-ից):

ՀԼԿԵՄ մրցանակ (1980):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ