haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԺԻՐԱՅՐ ՕՐԱԳՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 25/06/1901 - Մահացել է՝ 02/08/1962

Կենսագրությունը

ՕՐԱԳՅԱՆ Ժիրայր (Ջերարդո) Գրիգորի (25. 6.1901, Կ. Պոլիս – 2.8.1962, Հռոմ), նկարիչ: 1920-ին մեկնել է Հռոմ, սովորել տեղի գեղարվեստի ակադեմիայում: 1930-ական թթ. դասավանդել է Հռոմի Վիլլա Մեդիչի գեղարվեստի վարժարանում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Օրագյանի գործերը, հատկապես Մեծ եղեռնի թեմայով, համակված են հայրենաբաղձության ու զրկանքներով լի անձնական կյանքի տրամադրություններով, քնարականությամբ: Հատկապես կարևորել է մարդկային կերպարները, որոնց բնորոշ են ցայտուն մաներան, արտակարգ արտահայտիչ թախծոտ աչքերը: Գունային գամմայում իշխում են մուգ և լուսավոր գույների, սևի ու կարմրի հակադրությունները:

Գործերից են՝ «Ջարդ» («Եղեռն»), «Ցանկություն» (1951), «Հիշատակներ Հայաստանեն», «Քաղաքը», «Նահատակներ» (1952), «Զոհեր» (1952), «Պար», «Զրույց», «Երեխաներ» (1960), «Սրճարանում» (1961) և այլն: Անհատական ցուցահանդեսներ՝ Հռոմում (1947, 1958, 1961), Երևանում (1966): Օրագյանի հարյուրից ավելի գործեր պահվում են ՀԱՊ-ում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ