haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 03/12/1956

Կենսագրությունը

ՋԱՆԻԲԵԿՅԱՆ Մուրադ Վահրամի (ծ. 3.12.1956, Երևան), դերասան: ՀՀ վաստակավոր արտիստ (2005): Ավարտել է ԵԳԹԻ (1979): 1979–97-ին՝ Երևանի տարբեր թատրոնների, 1983–84-ին և 1997-ից՝ Սունդուկյանի անվան թատրոնի դերասան:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ջանիբեկյանի դերերից են՝ Մարկիզ դը Գրիե (Ֆ. Դոստոևսկու «Խաղամոլը»), Կույր վանական (Շանթի «Հին աստվածներ», «Արտավազդ» մրցանակ՝ 1999), Ստենլի (Թ. Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայ»), Զորավար Անդրանիկ (Ռ. Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը», ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, համահայկական «Վահագն» մրցանակ, երկուսն էլ՝ 2003), Ֆերոն (Բայերի «Դեպք մետրոյում», Համամիութենական թատերական փառատոնի Գլխավոր մրցանակ՝ 1988, Երևան), Սողոմոն Թեհլերյան (Պ. Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս») և այլն: Նկարահանվել է կինոյում («Չհարմարվող մարդը», 1978, «Ձյունե հարսանիք□, 1981, երկուսն էլ՝ Կիևի կինոստուդիա, «Հատակում», 1987, «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», 1992, երկուսն էլ՝ Հայֆիլմ, և այլն): Նկարահանել է «Համլետ» (ըստ Շեքսպիրի, հայերեն և անգլերեն, միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր» մրցանակներ՝ 2005, ԱՄՆ) գեղարվեստական ֆիլմը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ