haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Խմբավար (Դիրիժոր)

Ծնվել է՝ 19/6/1947

Կենսագրությունը

ԵՐԶՆԿՅԱՆ Երվանդ Դավթի (ծ.19.6.1947, Երևան), կոմպոզիտոր, դիրիժոր: Ավարտել է ԵՊԻ (1974), Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործության բաժինը (1983): 1972–86-ին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի բասկիթառահար, 1986-ից՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1997-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (ամբիոնի վարիչ՝ 1997-ից):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Յերզնկյանը գրել է «Մուսա լեռ»  պոեմը, կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար, լարային կվարտետ, ռոմանս ձայնի և թավջութակի համար, սոնատներ, էստրադային երգեր, կինո և թատերական երաժշտություն: Հյուրախաղերով շրջագայել է Հունգարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում: Հանրապետ. (1-ին մրցանակ՝ 1996, «Սայաթ-Նովա»  երգի մրցույթի գլխավոր մրց.՝ 2003, Երևան), միութենական (1970, Կույբիշև, հատուկ մրցանակ՝ 1988, 3-րդ մրցանակ՝ 1978, Մոսկվա) մրցույթների և փառատոների դափնեկիր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

"ՍՊԻՏԱԿ" եր.՝ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԻ ,խ...

Երվանդ Երզնկյանը էստրադայի մասին...

Օգտագործող Գաղտնաբառ