haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԴԱՎԹԱԿ ՔԵՐԹՈՂ

Գրող

Ծնվել է՝ 7_րդ դար - Մահացել է՝ 8_րդ դար

Կենսագրությունը

ԴԱՎԹԱԿ ՔԵՐԹՈՂ (ծ. և մ. թթ. անհտ), VII դ. բանաստեղծ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Նշանավոր է Քերթողի «Ողբք ի մահն Ջեւանշէրի՝ մեծի իշխանին» (հրտ.՝ 1986) դամբանական ողբով, որը պահպանվել է Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» աշխատության մեջ: Ողբի հորինման առիթն Աղվանքի մեծ իշխան և զորավար Ջևանշերի սպանությունն է: «Ողբքը» (127 տող, 36 տուն) ակրոստիքոս է: Դավթակ Քերթողի խոսքը հատկանշվում է քնարական ներշնչվածությամբ, բանաստեղծական ինքնատիպ պատկերներով: «Ողբքը» աշխարհիկ թեմայով մեզ հասած ստեղծագործություններից հնագույնն է հայ պոեզիայում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ