haymard

Ուրբաթ, 19 Հունվարի
HayMard.am

ԳՐԻԳՈՐ ՂԱՐԻԲՅԱՆ

Տնտեսագետ

Ծնվել է՝ 25/05/1930

Կենսագրությունը

ՂԱՐԻԲՅԱՆ Գրիգոր (Գրիշա) Ալեքսանդրի [ծ. 25.5.1930, գյուղ Բորիսովկա (այժմ՝ գ. Ծղուկ՝ ՀՀ Սյունիքի մարզում)], տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1978): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000): Ավարտել է ԵՊՀ (1954):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1978–90-ին Ղարիբյանն եղել է ԵՊՀ քաղաքատնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1978–91-ին, միաժամանակ՝ պրոռեկտոր, 1991–93-ին՝ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1993–2000-ին՝ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, 2000-ից՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ: Աշխատանքները վերաբերում են անհրաժեշտ և հավելյալ արդյունքի, բնակչության կենսամակարդակի բարձրացման սոցիալ-տնտեսական հարցերին: ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2000):

Երկ. Բնակչության կենսամակարդակը և նրա բարձրացումը Սովետական Հայաստանում, Ե., 1972:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ