haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԷԴԳԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բժիշկ

Ծնվել է՝ 18/03/1928

Կենսագրությունը

ՀՈՎՍԵՓՅԱՆ Էդգար Մովսեսի (ծ. 18.3.1928, Նյու Յորք), նյարդավիրաբույժ: ՀՀ ԳԱԱ և ԵՊԲՀ պատվավոր դոկտոր (1997): Ավարտել է Կոլումբիայի համալսարանի քոլեջը (1949), նույն համալսարանի բժիշկների և վիրաբույժների բաժինը (1953): Մ. Մ. Հովսեփյանի որդին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Հովսեփյանը Հայ առաքելելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդարանի հետ ստանձնել է ՀՀ-ին բժշկական օգնության ծրագրերի համակարգումը: Հովսեփյանի ղեկավարությամբ ստեղծվել է ՀՕՖ-ի բժշկաակն հանձնախումբ, որի ծրագրերի շրջանակներում կատարվել է հայ մասնագետների վերապատրաստում: Հովսեփյանի նախաձեռնությամբ և ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ 1998-ին ՀՀ գիտաբժշկական գրադարանը միացվել է ինտերնետ ցանցին: Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդարանը 1992-ին Հովսեփյանին շնորհել է «Տարվա հայը» պատվավոր տիտղոսը:

«Էլիս կղզու» պատվո շքանշան (1986):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ