haymard

Հինգշաբթի, 18 Ապրիլի
www.HayMard.am

ՏՐՈՖԻՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՈՎ

Ճարտարագետ (Ինժեներ)

Ծնվել է՝ 1904 - Մահացել է՝ 17/11/1984

Կենսագրությունը

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՈՎ Տրոֆիմ (Տրդատ) Գերասիմի (1904, Ստավրոպոլ – 17.11.1984, Մոսկվա), հատուկ էլեկտրամեքենաշինության ճարտարագետ-գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1969): Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1930): 1930-ից աշխատել է Լենինգրադի «Էլեկտրասիլա» գործարանում՝ 1937–41-ին՝ գլխավոր կոնստրուկտոր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հայրենական պատերազմի (1941–45) տարիներին տարհանված գործարանի հետ Տրոֆիմը տեղափոխվել է Տոմսկ, 1941–43-ին եղել այդ գործարանի նախ գլխավոր ճարտարագետը, ապա՝ գլխավոր կոնստրուկտորը: 1943–46-ին աշխատել է Մոսկվայի N 627 գործարանում (տնօրեն՝ Ա.Ն. Իոսիֆյան): 1949-ից տեղափոխվել է Մոսկվայի էլեկտրական մեքենաշինության ՀամԳՀԻ:

Ուսումնասիրությունները վերաբերում են հատուկ էլեկտրամեքենաշինության տեսական և կիրառական խնդիրներին: Մշակել է հաստատուն լարվածությունը բարձրհաճախականության փոփոխական լարվածության վերածող հատուկ ձևափոխիչ, որոնք օգտագործվում են ռազմական տեխնիկայում, միջուկային վառելիքով աշխատող սուզանավերում և այլուր, իրականացրել դրաց. արդ. արտադրությունը:

ԽՍՀՄ Պետական մրցանակ (1952): Լենինի և ԽՍՀՄ այլ շքանշաններ ու մեդալներ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ