haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է՝ 12/02/1927

Կենսագրությունը

ՀԱԿՈԲՅԱՆ Հակոբ Վահանի [ծ. 12.2.1927, Հոկտեմբերյան (այժմ՝ քաղաք Արմավիր)], պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (2002): Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950): 1954–2004-ին դասախոսել է ԵՊՀ-ում: 1962–64-ին եղել է ԵՌՕԼՄԻ-ի պրոռեկտոր, 1969–75-ին՝ Հայկական հանրագիտարանի պատասխանատու քարտուղար, 1979–83-ին՝ ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան, 1958–92-ին՝ Հայկական ռադիոյի և հեռուստատեսության քաղաքական մեկնաբան, 1990-ից՝ «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնի վարիչ: Հրատարակել է «Նորագույն պատմություն» (1998) ուսումնական ձեռնարկը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հակոբյանի աշխատությունները վերաբերում են Հայ դատին ու Հայոց ցեղասպանության մի-ջազգային իրավական հարցերին, հայրենադարձության պատմական ու իրավական հիմքերին:

Երկ. Հայրենիք վերադառնալու գաղափարը և ժամանակակից միջազգային իրավունքը, Ե., 2000:

 Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական և իրավական հիմքերը, Ե., 2002:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ