haymard

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի
HayMard.am

ԴԱՆԻԵԼ ԼԻՍԻՑՅԱՆ

Բժիշկ , Հասարակական գործիչ , Զինծառայող

Ծնվել է՝ 1826 - Մահացել է՝ 1893

Կենսագրությունը

ԼԻՍԻՑՅԱՆ Դանիել Քրիստափորի [1826, քաղաք Մոզդոկ (Ռուսաստան) – 1893, Թիֆլիս], հասարակական գործիչ, զինվորական բժիշկ, ռուսական բանակի գեներալ, ավագ պետական խորհրդական (1878): Ս.Դ. Լիսիցյանի հայրը: Բժշկական կրթությունն ստացել է Մոսկվայի կայսերական համալսարանում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1852-ից Լիսիցյանն աշխատել է Թիֆլիսի նահանգում, 1874-ից՝ Կովկասյան ժամանակավոր թիվ 31 զինվորական հիվանդանոցի գլխավոր և Կովկասյան օկրուգային զինվորական բժշկական վարչության բժիշկ: Մասնակցել է 1877–78-ի ռուս-թուրքական պատերազմին: Զորացրվելուց հետո (1878) ծավալել է հասարակական և բարեգործական գործունեություն. Թիֆլիսում հիմնադրել է աղքատների համար անվճար հիվանդանոց:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Օգտագործող Գաղտնաբառ