haymard

Կիրակի, 21 Հունվարի
HayMard.am

ՌՈՍՏՈՄ ԶՈՐՅԱՆ

Հասարակական գործիչ , Քաղաքական գործիչ

Ծնվել է՝ 18/01/1867 - Մահացել է՝ 19/01/1919

Կենսագրությունը

ԶՈՐՅԱՆ (Աբրահամյան) Ստեփան, Ռոստոմ [18.1.1867, գ. Ցղնա (Գողթն գավառ) – 19.1. 1919, Թիֆլիս], հաս-քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության հիմնադիրներից: Սովորել է Թիֆլիսի ռեալական դպրոցում, 1886-ին ընդունվել է Մոսկվայի Նովոալեքսանդրյան երկրագործ., 1889-ին՝ Պետրովսկ-Ռազումովսկայա գյուղատնտեսական ակադեմիաները (երկուսից էլ վտարվել է հեղափոխական գործունեության համար և աքսորվել): Վերադառնալով՝ կարևոր դեր է խաղացել ՀՀԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովի (1892) կազմակերպման (գրել է կուսակցության առաջին ծրագրի տեսական մասը) և կուսակցության կենտրոնական օրգան՝ «Դրոշակի» (1892–95-ին՝ խմբագիր) հրատարակության աշխատանքներում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1898-ին Թիֆլիսում, ՀՀԴ կուսակցության 2-րդ ընդհանուր ժողովում, Զոհրապը պաշտպանել է Օսմանյան կայսրությունում բնակվող բախտակից ժողովուրդների հետ հայերի համագործակցության անհրաժեշտությունը: Դեմ է եղել սուլթանի դեմ մահափորձի կազմակերպմանը: Մեծ աշխատանք է կատարել Բուլղարիայում ՀՀԴ ռազմական դպրոցի ստեղծման համար: 1905-ին, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, ինքնապաշտպանության գլխավոր կազմակերպիչն էր: 1907-ին հանդես է եկել որպես ՀՀԴ կուսակցության միասնության պաշտպան, 4-րդ ընդհանուր ժողովում նրա պահանջով որոշվել է մասնակցել Իրանում սկսված հեղափոխությանը: Այդ նպատակով 1908-ին մեկնել է Թավրիզ: 1910–14-ին Կարինում եղել է դպրոցների ընդհանուր տե-սուչ, մասնակցել Հայաստանում կրթության գործի տարածմանը, Առաջին աշխարհամարտի (1914–18) տարիներին՝ գաղթականության տեղավորմանը, կամավորական գնդերի ստեղծմանը: 1917-ին դաշնակցության ներկայացուցիչն էր Պետրոգրադի համառուսական Սահմանադիր ժողովում, արծարծել է հայկական պահանջներն ու իրավունքները: Համագործակցել է Ս. Շահումյանի հետ, մասնակցել Բաքվի պաշտպանության կազմակերպմանը: Գործել է Մուրադ Սեբաստացու, Սեպուհի հետ: Հայ-վրացական պատերազմի ավարտին (1919-ի հունվ.) Թիֆլիսում բանակցել է Վրաստանի կառավարության հետ՝ ձգտելով հարթել իրավիճակը: Զոհրապը դաշնակցության արևմտյան կողմնորոշման հեղինակներից էր, Հայաստանի ազգ-քաղաքական անկախության ձեռքբերումը կապում էր Արևմուտքի ռազմական և դիվանագիտական աջակցության հետ:

Երկ. Կենսագրական ուրվագիծ, Բեյրութ, 1979:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Ռոստոմ Զորյան...

Օգտագործող Գաղտնաբառ